Բաժիններ՝

Երկրաշարժ Վրաստանում

Եվս մեկ երկրաշարժ Վրաստանում. այս անգամ էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի հետ պետական սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա՝ 20 կիլոմետր խորությունում: Ինչպես հաղորդվում է Սեյսմիկ դիտազննման ազգային կենտրոնի կայքում, ցնցումներն զգացվել են տեղական ժամանակով 07:08-ին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։

Դրանից մի քանի ժամ առաջ՝ տեղական ժամանակով 01:10-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արեւմտյան Վրաստանի Օնչելի գյուղից երկու կիլոմտեր՝ Թբիլիսիից 147 կիլոմետր հեռավորության վրա: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահուժկու երկրաշարժը՝ 7 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է շուրջ 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տուն եւ հազար արդյունաբերական օբյեկտներ, հաղորդել է Sputnik -ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս