Բաժիններ՝

Փլուզում Իջևան քաղաքում

Մարտի 23-ին, ժամը 09։17-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում հենապատը փլուզվել է, ճամփեզրին կայանած ավտոմեքենայի դիմային հատվածը կախվել է դեպի հարակից տան բակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Մեհրաբյան փողոցի տներից մեկին հարակից ճանապարհի հենապատը (մոտ 13 մ երկարություն և 2 մ բարձրություն), մոտ 1․5 խմ հողաշերտ սահել է դեպի բակ, ինչի հետևանքով հարակից կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը կախվել է դեպի բակ։ Տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են վտանգավոր հատվածից և սահմանազատել տարածքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031