«Programa Sur» թարգմանությունների ծրագրի համար հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է
Մեկնարկել է արգենտինական գրականության՝ «Programa Sur» թարգմանությունների ծրագրով հայտերի ընդունման 2021 թվականի փուլը: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Հաղթած թարգմանությունները պետք է հրատարակվեն մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը:
«Programa Sur» ծրագիրը ստեղծվել է 2009 թվականին` նպատակ ունենալով աշխարհում խթանել արգենտինական գրականության տարածումը: 2010 թվականից ի վեր «Programa Sur»-ի շրջանակում իսպաներենից հայերեն են թարգմանվել արգենտինացի այնպիսի հայտնի գրողների գործեր, ինչպիսիք են Խուլիո Կորտասարը, Անա Մարիա Շուան, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, Խորխե Լուիս Բորխեսը, Լեոպոլդո Լուգոնեսը, Ռոբերտո Արլտը, Կարլոս Վիտալեն և ուրիշներ:
Դրամաշնորհային ծրագրի կանոնակարգում այս տարի տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, որոնց առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ «Programa Sur»-ի պաշտոնական կայքում՝ http://programa-sur.mrecic.gov.ar: