
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 9284 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հասատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 9 284-ով՝ մինչեւ 4 466 153: Մարտի 22-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,21 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում շարունակում է բուժումը 293 577 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը մեկ օրում աճել է 7 790-ով՝ մինչեւ 4 077 185: Ընդհանուր առմամբ երկրում արդեն ապաքինվել է վարակվածների 91,3 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը երկրում մեկ օրում աճել է 361-ով՝ մեկ օր առաջվա 371-ի դիմաց՝ մինչեւ 95 391: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) ավելացել է մինչեւ 2,14 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: