«Հաստատում եմ, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից այդ գործընթացներում որպես օժանդակություն իր կողմից ձեռք է բերվել աշխարհի լավագույն նմուշների զենք և զինամթերք՝ մի քանի տասնյակ միլիոն դրամ արժողությամբ». Արշավիր Ղարամյան
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դեռևս 2019 թվականի մարտի 7-ին եմ հրապարակել, և քանի որ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին հյուրընկալվելու ժամանակ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բարձրաձայնել է և ասել, որ կարող են ինձնից հարցնել, ապա առանց որևէ հրցման հաստատում եմ, որ պարոն Ռուբեն Հայրապետյանի կողմից ներքոհիշյալ գործընթացներում որպես օժանդակություն իր կողմից ձեռք է բերվել աշխարհի լավագույն նմուշների զենք և զինամթերք՝ մի քանի տասնյակ միլիոն դրամ արժողությամբ, որոնք տրամադրվել են համապատասխան ծառայություններին և ստորաբաժանումներին։
Շնորհակալություն բոլոր այն մարդկանց և իմ ընկերներին ,ովքեր 2015-2018 թ.թ.-ին հավատացին և տեր կանգնեցին մեր կողմից սկսած նախաձեռնությանը՝ ունենալ աշխարհի լավագույն դիպուկահար զենքերը:
Այսօր ադեն կարելի է ասել որ քրտնաջան աշխատանքի արդյունքում ունեցանք պրոֆեսսիոնալների մի քանի խմբեր ,որոնց շնոհիվ առաջնագծում վերացվեց թշնամու դիպուկահարների գերակայությունը և նախաձեռնողականությունը անցավ մեր կողմը,ինչի շնորհիվ էլ փրկվել և փրկվում են տասնյակ երիտասարդ կյանքեր»: