«Այնպես ինչպես Արցախը հանձնեց, հիմա Սյունիքն է փորձում հանձնել՝ ամեն ինչի պատրաստ ու ամեն գնով». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ մեկ շաբաթ էիր վարչապետ, իսկ ըստ իս՝ իշխանազավթ, հողերը հանձնելու մտադրությանդ մասին հայտարարողներից մեկը ես էի։ Դու եկար ապազգային լոզունգների ալիքով և սոցիալական արդարության մասին ստահոդ, լալահառաչ քո ծղրտոցով, որ պառակտես հասարակությանը, այսինքն՝ Բանակի թիկունքը։
Եկածդ վայրկյանից, լծվեցիր կեղտոտ, տմարդի բանսարկությամբ` արցախյան ազատամարտի տղերքի վարկաբեկման գործին։
Հայրենասիրությունն ու ազգայինը նսեմացնող ագիտացիայովդ լցրեցիր ողջ երկիրը, ընդհուպ ծաղր՝ հայ ավանդական ընտանիքներին ուղղված:
Իշխանազավթումդ մեր ազատամարտից ավելի կարևոր հայտարարեցիք:
Վեհափառ Հայրապետի դեմ արշավը չդատապարտեցիր: Վեհարանը պղծեցին, քո ապազգային ալիքի ներքո: Արցախցիներ և հայաստանցիներ բաժանարար, թշնամական գծեր քաշեցիր։
Արցախյան հարցի կարգավորման գործընթացից ջնջեցիր Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը:
ալիևին կիրթ հռչակելուն զուգընթաց, մեր պայքարի տղերքից փորձեցիր հակահերոսներ ու ժողովրդի թշնամիներ սարքել:
Կիսագրագետ զանգվածներին քեզ վահան դարձնելով, մշտապես բորբոքված պահեցիր հասարակության մեջ սերմանածդ թշնամանքը:
Եվ այս անհերքելի իրողությունները կարող էին ծառայել մեր ազատագրած հողերը պահելու՞ն, թե՞ հանձնելուն, մե՞ր, թե՞ թուրք-ադրբեջանական շահերին:
Արյամբ քաղաքականություն մտածը այլոց է մեղադրում արյուն թափելու մտադրության մեջ։
Ստի արքան ճշմարտությունից է խոսում։
Այնպես ինչպես Արցախը հանձնեց, հիմա Սյունիքն է փորձում հանձնել՝ ամեն ինչի պատրաստ ու ամեն գնով։
Ասում է՝ մենք չենք ուզում թշնամանալ: Այսինքն, մեր ժողովրդին կոտորեն, մեր Հայրենիքը ուզենան զավթել, մեզ, որպես պետություն ուզենան ոչնչացնել, չթշնամանա՞նք: Սրիկան սեփական փորձից ելնելով ասել կուզե՝ ժողովուրդ թողեք թուրքերին, թող գան ձեզ տեր ու տիրական դառնան…
Լավ, այսքան խեղված մտածողություն և լրբություն, ովքե՞ր, ե՞րբ, որտե՞ղ սերմանեցին այս անպետք արարածի մեջ ու փաթաթեցին մեր Ազգի, Հայրենիքի վզին»: