«Որոշել եմ մաս կազմել Հայաստանի վերածննդին` նպատակ ունենալով մասնագիտական գիտելիքներս և ունակություններս ծառայեցնել մեր խարխլված պետականության վերականգնման գործին». Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Հարգելի ընկերներ,
Որոշել եմ մաս կազմել Հայաստանի վերածննդին` նպատակ ունենալով մասնագիտական գիտելիքներս և ունակություններս ծառայեցնել մեր խարխլված պետականության վերականգնման գործին:
Գիտեմ, որ ուղին դժվար է լինելու, բայց վիճակն օրհասական է, ավելորդ ժամանակ ու հնարավորություն կորցնելու շռայլություն այլևս թույլ տալ չենք կարող:
Մեզանից կախված ամեն բան անելու ենք իրավիճակից ելքեր գտնելու, առաջարկելու և միասին կյանքի կոչելու համար»: