Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված չարաշահման մասին Mediaport-ի հրապարակումից հետո, թաղապետարանում ծեծկռտուք է եղել. Mediaport

Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանն իր մոտ է կանչել բաժնի պետերից մի քանիսին ու ռազբորկա է սարքել՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրի արտահոսքը կազմակերպելու համար, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Mediaport-ը պարզեց, որ աշխատակիցները, որոնք շուրջ երկու տարի աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ, պարգևավճար են ստացել, գրանցված են եղել կոմունալ բաժնում:

Երեկ հայտնել էինք, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի դեմ, քանի որ վերջինս շուրջ երկու տարի է՝ թաղապետարանում աշխատանքի է ձևակերպել երկու անձի, որոնք չեն ներկայացել աշխատանքի, բայց աշխատավարձ ու պարգևավճար են ստացել։

Ավելին, թաղապետարանի աշխատակիցները նախօրին կանչվել են ոստիկանության 6-րդ վարչություն՝ հարցաքննության: Ոստիկանությունից հաստատել են լուրը:

Տեսանյութեր

Լրահոս