«Կխաղան երկու պատմական թիմեր»․ «Ռեալի» տնօրենը՝ Չեմպիոնների լիգայի մասին
Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենոն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղերի վերաբերյալ իր կարծիքով:
«Մրցաշարում կխաղան երկու պատմական, հիմնարար ակումբներ: Սրանք երկու հետաքրքիր խաղեր կլինեն վտանգավոր թիմի դեմ, չնայած որ նրանք կորուստներ ունեն: «Լիվերպուլը» շատ ակտիվ է, նրանց հարձակումը վտանգավոր է:
Բայց մենք գիտենք, թե ինչի է ընդունակ «Ռեալը»: Մենք մեծ սպասելիքներ ունենք, հուսով ենք, որ առաջին խաղում բոլորը կվերականգնվեն վնասվածքներից: Մենք խաղալու ենք երկու տարի առաջ մրցաշարում հաղթած թիմի դեմ: Մենք հավատում ենք մեր խաղացողներին և կանենք հնարավորը»,- ասել է Բուտրագենոն:
Զույգի հաղթողը կխաղա կամ «Պորտուի», կամ «Չելսիի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան