Քարին տակը հանձնել են, Շուշին՝ նույնպես. նրանք չեն ընկել. Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.amի «Պրեսսինգ» հաղորդաշարում խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ ասաց, թե վստահ է, որ Շուշին ու Քարին տակը ոչ թե ընկել են, այլ հանձնել են:

«Քարին տակը չի ընկել, հանձնել են: Քարին տակի հերոս ժողովուրդը գիտե՞ք՝ ոնց էր կռվում: Ինձ զանգում էին, ամեն րոպե խոսում էի հեռախոսով, նրանք ինձ ասում էին՝  «պարոն Հայրապետյան, կոտորում ենք, ճանճի պես գալիս են, օգնություն չի գալիս:
Մեր կողմից օգնություն չի գալիս: Ավելին ասեմ՝ Քարին տակը էլի չէր հանձնվել, չեն նահանջել, ասել են՝ «դուրս եկեք, հրետանիով հարվածելու ենք, էլի հետ եք գնալու»: Դուրս են եկել, խփել են, ու էլ չեն գնացել:

Նույնը՝ Շուշիում: Իմ տան աշխատողն ասում է՝ «ամսի 3-ին մեզ ասացին՝ դուրս եկեք Շուշիից»: Հոկտեմբերի 28-ին իմ օբյեկտ են մտել, Իսահակի աղբյուր են մտել թուրքերը, էնտեղի եղնիկներին են խփել: Աշխարհը, որ շուռ գա, ով պատկերացնում է Շուշին․․․, ինձ պատմում եմ՝ այնտեղից, որտեղից եկել են, մտել են, անհնարին է Շուշին գրավելը, եթե լուրջ պաշտպանություն դնեն: Մինչև հիմա չգիտեն՝ Շուշիի պաշտպանությունն ում վրա է եղել: Փորձում են շառ անել, գցել Սեյրան Օհանյանի վրա, բնականաբար, չի ստացվի: Աստված տար՝ իրականում Սեյրան Օհանյանի վրա լիներ հրամանատարությունը, և մենք Շուշին երբեք չէինք կորցնի»,- հարցազրույցում ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս