Բաժիններ՝

«Կներես, Լեո, ես սիրում եմ քեզ: Դու չես կարող հեռանալ»․ Լապորտան՝ Մեսսիին

Երդմնակալության արարողության ժամանակ Ժոան Լապորտայի ելույթի մի մասն ուղղված էր Լեո Մեսսիին:

«Մենք կփորձենք համոզել Լեո Մեսսիին մնալ ակումբում։ Լեոն գիտի, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի համոզենք նրան մնալ: Կներես, Լեո, ես ամեն ինչ կանեմ: Նա գիտի այդ մասին: Մենք կփորձենք համոզել նրան, քանի որ նա պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն է:

Կներես, Լեո, որ սա ասում եմ բոլորի ներկայությամբ: Ես սիրում եմ քեզ, և դու դա գիտես: «Բարսելոնան» սիրում է քեզ: Նորից պատկերացրեք «Կամպ Նոուն»: Դու չես կարող հեռանալ: Բայց այս անիծյալ համաճարակն ուժեղորեն ազդում է ամեն ինչի վրա»,- ասել է նախագահը:

Լեոն, լսելով Լապորտայի խոսքերը, ժպտում էր։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս