Բաժիններ՝

Բելառուսի ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ անցկացնել աշնանը

Բելառուսի ընդդիմությունը կոչ է անում սեպտեմբերին կամ հոկտեմբերին երկրում նոր ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումներին տեսակապով միացած՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն Սվետլանա Տիխանովսկայան:

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ նոր ընտրությունները տեղի ունենան սեպտեմբերին, և դրա համար երկխոսություն պետք է սկսվի արդեն մայիսին: Այս պատճառով է, որ մարդիկ Բելառուսում բողոքի ակցիաների երկրորդ ալիք են սկսում: Այս պատճառով էլ հիմա առանցքային պահ է ողջ միջազգային հանրության համար, որ առավելագույն ճնշում գործադրվի ռեժիմի վրա, որպեսզի այն պատասխանի երկխոսության մեր կոչին»,- ասել է Տիխանովսկայան: Նրա գնահատականով՝ ԵԱՀԿ աջակցության հնարավոր է սկսել բանակցություններ արդեն սեպտեմբերին կամ հոկտեմբերին նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Բելառուսում 2020 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, համաձայն ԿԸՀ պաշտոնական թվերի, հաղթել էր գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 80.10 տոկոս ձայնով: Երկրորդ տեղը 10.12 տոկոսով զբաղեցրել էր ընդդիմության ներկայացուցիչ Սվետլանա Տիխանովսկայան, որը չէր ընդունել ընտրության արդյունքներն ու լքել էր երկիրը:

Ընտրություններից հետո մինչ օրս Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031