Փաշինյան-Ծառուկյան հանդիպման կոնկրետ օր հայտնի չէ. Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ կոնկրետ օրը հայտնի չէ, և եթե հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկատվություն լինի, ապա դրա մասին բոլորը կիմանան։

«Որևէ հարցի կամ խնդրի լուծում մեր կողմից չի հապաղում, այդ հարցերը մեզ համար քննարկման առարկա են դառնում թիմում, մենք հաշվի ենք առնում մեր քաղաքական խորհրդի, խմբակցության ներկայացուցիչների բոլորի կարծիքը։ Միայն դրանից հետո մեր քայլերի ու գործողությունների մասին հայտարարությամբ հանդես ենք գալիս։ Տվյալ պարագայում մենք մեր դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ ունեցել ենք հնարավորություն ասելու»,- շեշտեց Վահե Էնֆիաջյանը։

Ըստ նրա, երբ հանդիպումը տեղի ունենա, հանդիպման օրակարգի և քննարկման նյութերի մասին, բնականաբար, բոլորը կիմանան։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է, օր առաջ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ստեղծված իրավիճակը կարողանանք հանգուցալուծել։ ԲՀԿ-ի համար էական է, որպեսզի ժողովրդի կամարտահայտությունը լինի գերակա»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031