«Չելսի»-«Ատլետիկո». պե՞տք է սպասել ռևանշի
«Չելսին» առաջին չոր հաշվով խաղում հաղթեց «Ատլետիկոյին»։ Կկարողանա՞ն մադրիդցիները ռևանշի հասնել։
«Չելսի»
«Չելսին» մրցաշրջանը սկսեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ, որի հետ «թոշակառուները» շատ վստահ անցան Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: «Սևիլիայի», «Ռենի» և «Կրասնոդարի» հետ նույն խմբում լոնդոնյան ակումբը խնդիրներ չուներ։ 14 միավորով «Չելսին» դարձավ ուժեղագույնը քառյակում՝ մեկ միավորով առաջ անցնելով երկրորդ «Սևիլիայից»:
Այնուամենայնիվ, Անգլիայի Պրեմիեր լիգայում մի շարք անհաջողություններ ակումբի ղեկավարությանը ստիպեցին աշխատանքից հեռացնել Լեմպարդին, ում փոխարինողը շատ արագ գտնվեց: Ըստ ղեկավարության՝ ՊՍԺ-ից հեռացված Թոմաս Տուխելը պետք է օգներ թիմին արագ լուծել խնդիրներն Անգլիայում, ինչպես նաև՝ հաջորդ մրցաշրջանում ակումբը բերել Չեմպիոնների լիգա:
Նշենք, որ մինչ այժմ գերմանացի մենթորն ամեն ինչ անում է. «Չելսին» 28 տուրից հետո աղյուսակի չորրորդ հորիզոնականում է: Տիտղոսի համար պայքարն արդեն անիրատեսական կլինի՝ հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիից» 20 միավորի տարբերությունը, բայց լավագույն քառյակում հայտնվելու համար «թոշակառուներն» ի վիճակի են պայքար պարտադրել «Լիվերպուլին», «Էվերտոնին» ու «Տոտենհեմին»:
Վերջին տուրում «Չելսին» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Լիդսի» հետ խաղում՝ այդպիսով 5-րդ անընդմեջ խաղում գնդակ բաց չթողնելով:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, «Չելսին» հիանալի հնարավորություն ունի անցնել քառորդ եզրափակիչ՝ Օլիվյե Ժիրուի փայլուն գոլը առաջին խաղում հանգեցրեց նվազագույն հաշվով հաղթանակի: Սակայն այս արդյունքը դեռ պետք է պաշտպանվի Լոնդոնում:
«Ատլետիկո»
«Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի խմբում առանձնահատուկ խնդիրներ չուներ, չնայած Դիեգո Սիմեոնեի թիմի համար խմբային փուլի մեկնարկը հաջող չէր: Այնուամենայնիվ, մադրիդցիներին հաջողվեց գրավել երկրորդ տեղը՝ առաջին տեղը թողնելով մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիային»։ «Զալցբուրգն» ու «Լոկոմոտիվը» պայքարեցին, բայց այս ակումբներից ոչ մեկը չկարողացավ լուրջ պայքար թելադրել փլեյ-օֆֆի ուղեգրի համար:
Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոյին» հաջողվեց առաջին մասում օգտվել «Ռեալի» ու «Բարսելոնայի» ճգնաժամից: Այս պահին մադրիդցիները 63 միավորով աղյուսակի առաջին հորիզոնականում են, բայց նրանք ընդամենը չորս միավորով են առաջ անցել երկրորդ «Բարսելոնայից», երրորդ «Ռեալն» ունի վեց միավոր պակաս. նման առավելությունը հաստատ ոչինչ չի կարող երաշխավորել:
Առաջին հանդիպմանն «Ատլետիկոն» շատ զգույշ էր ու խաղում էր գրեթե 1-10-0 սխեմայի համաձայն, որն ի վերջո վերածվեց փորձանքի: Երկրորդ խաղակեսում «Չելսիին» զիջելուց հետո մադրիդցիները պետք է հաղթեն Լոնդոնում: Ընդհանրապես հաջողության հասնելու շանսեր հաստատ կան։ Մեկ տարի առաջ Սիմեոնեի սաները հաղթեցին «Լիվերպուլին»։
«Չելսին» վերջին շրջանում պարբերաբար արդյունքներ է գրանցում, բայց միևնույն ժամանակ՝ թիմի խաղին վերաբերող շատ հարցեր կան, և ավելի շատ նրանք կապված են հարձակման գծի խաղի հետ: Առաջին խաղում «Ատլետիկոն» պարտվեց, բայց հաստատ չկորցրեց քառորդ եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները.
Հաշվի առնելով առաջին խաղի արդյունքը՝ «Ատլետիկոն» չի կարողանա խաղալ պաշտպանությունից՝ այսօր մադրիդցիները ստիպված կլինեն ռիսկի դիմել: Իսպանացիներն իրականացման հետ կապված խնդիրներ չունեն, և նրանք միանգամայն ընդունակ են գտնելու իրենց պահը: Բայց «Չելսին» գիտի, թե ինչպես օգտագործել ազատ տարածությունը, ուստի այս խաղում կարելի է սպասել մի քանի գոլի։
Խաղը տեղի է ունենալու այսօր՝ կեսգիշերին։
Սիրարփի Աղաբաբյան