Արա Վարդանյանը դիմել է Դատախազություն, ԱԱԾ և Քննչական կոմիտե
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դիմում եմ ՀՀ Դատախազությանը, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությանը և ՀՀ քննչական կոմիտեին.
Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք` ՀՀ քաղաքացիներս մամուլից տեղեկացանք մի քանի զավեշտի հասնող նորությունների։
1. Ըստ տարածված տեսանյութի ՀՀ Վարչապետի խորհրդականը` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ուղիղ ցուցումներ է տվել իրավապահ համակարգի պաշտոնյաներին, այս կամ այն քրեական գործերի ընթացքի վերաբերյալ։
2. Ըստ տարածված լուրերի, պատերազմի ըմթացքում ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանը և ևս մի քանի անձ կանխիկացրել են կառավարությանը Համահայկական Հիմնադրամից փոխանցված գումարից շուրջ 9 միլիոն դոլարը ու յուրացրել այդ գումարը։
Սույնով դիմում եմ ձեզ ու պահանջում անհապաղ ուսումնասիրել վերը նշված հրապարակումները և հարուցել քրեական գործեր։