«Վաղը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Փաշինյանն ընդդեմ Արցախի գործը»․ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստ է։ Եթե կարդանք շինծու քաղաքական գործի տողերի արանքում, ապա Նախագահին մեղադրում են թուրքին հաղթելու, մեր երկրի շահերը պաշտպանելու, կշռադատված ու խոհեմ լինելու, սեփական երկրին անմնացորդ ծառայելու, կապիտուլյանտների ու դավաճանների դեմ պայքար մղելու համար։

Վաղը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի գործը։
#ԱրցախիԴեմԴատ, #ՀայրենասիրությանՀամարԴատ, #շինծուԳործ

Հ․Գ․ Վաղը ժամը 13։00-ից լինելու եմ Գյուլիքեխվյան 20 հասցեում գտնվող Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ շինծու քաղաքական գործի հերթական նիստին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031