Բաժիններ՝

5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արևելքում

Մարտի 17-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս – արեւելյան ափի մոտ: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի ափից ոչ հեռու:

Օջախն ընկած է եղել շուրջ 60 կիլոմետր խորության վրա օվկիանոսի հատակի տակ: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացել են Աոմորիի, Միյագիի, Իվատեի, Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաների բնակիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031