Մեծ Բրիտանիան 40 տոկոսով կավելացնի միջուկային ներուժը՝ մարտագլխիկների քանակը հասցնելով մինչև 260-ի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կավելացնեն երկրի միջուկային ներուժը՝ մարտալխիկների ընդհանուր քանակը ներկայիս 180-ից հասցնելով մինչեւ 260-ի: Այդ մասին ասված է թագավորության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի՝ մարտի 16-ին տարածված համալիր ամփոփագրում։
Փաստաթղթում ընդգծված է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմում է այդ քայլին մի շարք երկրների կողմից «տեխնոլոգիական եւ դոկտրինային սպառանալիքների» պատճառով, ինչը Լոնդոնին հարկադրում է նման մարտահրավերներին հակազդել իր պաշտպանունակության ամրապնդմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: