Բաժիններ՝

Nokia-ն կարող է առաջիկա տարիներին 5-10 հազար աշխատատեղ կրճատել

Ֆինլանդիայի Nokia հեռահաղորդակցական սարքավորանքներ արտադրող ընկերությունը կարող է հաջորդ մի քանի տարում 5-ից մինչեւ 10 հազար աշխատատեղ կրճատել: Այդ մասին ընկերությունը հայտնել է մարտի 16-ին։

«18-24 ամսվա ընթացքում պլանավորված վերակազմակերպման արդյունքը պետք է դառնա ընկերությունը բաղկացած 80-85 հազար աշխատակիցներից ներկայիս 90 հազարի փոխարեն: Ստույգ թիվը կախված կլինի հետագ երկու տարում շուկայի միտումներից»,- ասված է հաղորդագրության մեջ: Կրճատման պլանները կապված են մինչեւ 2023 թվականը ծախսերը 600 միլիոն եվրոյով կրճատելու՝ ընկերության մտադրության հետ:

Ավելի վաղ Nokia-ն արդեն բազմիցս կրճատել է անձնակազմը Ֆինլանդիայում եւ արտասահմանում երկարաժամկետ հեռանկարում մրցունակության պահպանման համար: Nokia-ն արտադրում Է հեռահաղորդակցական սարքավորանք շարժական, ֆիքսված, լայնաշերտ եւ IP-ցանցերի համար: Նրա բաժնետոմսերը տեղաբաշխված են Մայնի Ֆրանկֆուրտի, Նյու Յորքի եւ Հելսինկիի ֆոնդային սակարաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս