Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովին․ քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին:

Զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման և այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:

Միխայիլ Զուրաբովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին ներկայացրել ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են սոցիալական, առողջապահական համատեղ նախաձեռնությունների հնարավորություններին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031