«Կան բաներ, որ հնարավոր չէ բացատրել»․ Զիդանը՝ Ազարի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կիսապաշտպան Էդեն Ազարի մասին, ով ևս մեկ վնասվածք է ստացել:
«Նա չի կարողանա խաղալ «Ատալանտայի» հետ: Մոտ ապագայում մենք կհասկանանք, թե որքան ժամանակ է նա բացակայելու: Կան բաներ, որոնք ես չեմ կարող բացատրել:
Երկրպագուներին խնդրում եմ սպասել Ազարին: Մենք գիտենք, թե ով է այս խաղացողը: Երկրպագուները ցանկանում են տեսնել Էդեն Ազարի խաղը, ինչպես ակումբը, մարզիչները և թիմակիցները: Պետք է համբերատար լինել և սպասել»:
Վնասվածքի պատճառով Ազարի հոգեբանական խնդիրների մասին
«Ինչ-որ բան տեղի է ունենում: Նա իր կարիերայի ընթացքում վնասվածք չի ստացել, դա նրա համար նոր իրավիճակ է: Ես չեմ կարող դա բացատրել: Բոլորս ուզում ենք օգնել նրան: Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա մեզ մոտ»,- ասել է Զիդանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բելգիացին վնասել է մկանն ու դուրս մնացել մոտ մեկ ամիս: Մադրիդի «Ռեալում» ամբողջ ժամանակ Ազարն արդեն բաց է թողել 320 օր՝ հաշվի առնելով անցած աշնանը ստացած վնասվածքներն ու կորոնավիրուսը:
Լավագույն դեպքում Ազարը կապաքինվի մինչ ապրիլի 11-ը, երբ կկայանա «Բարսելոնայի» դեմ խաղը:
Սիրարփի Աղաբաբյան