Բաժիններ՝

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս․ ՌԴ ՊՆ

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք:

«Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- հավելում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրությունում, ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս