B737-300-ը այլևս հետ չի գա Հայաստան. գնորդը արդեն վճարել է օդանավի համար. Նավիկ Խաչատրյան
Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«B737-300-ը այլևս հետ չի գա Հայաստան։
Նոր իմ եվրոպացի գործընկերը ասեց` երբ Caspian Airlines-ի օդաչուի հետ էի խոսում,ինքը ուղղակի ծիծաղեց այն հնարավորության վրա, որ օդանավը հետ կվերադարձվի Հայաստանին։ Գնորդը արդեն վճարել է օդանավի համար։
ԱՄՆ Գանձապետական Դեպարտամենտի OFAC (Office of Foriegn Assets Control) գործակալությունն է սահմանում սանկցիաներ տարբեր երկրների վրա, այդ թվում Պարսկական ավիացիոն ոլորտի հետ համագործակցող տարբեր կառույցների և մասնավոր անձանց վրա։
Ինչ բաժին կհասնի մեզ` դժվար է ասել։
Սանկցիաները լինում են ֆինանսական, շահագործողական, բանկային փոխանցումների, տեղափոխման և վիզաների տրամադրման վրա, խիստ սանկցիաների դեպքում մինչև Ինտերպոլի կողմից սանկցիան խախտած անձի կամ անձերի ձերբակալումներ ցանկացած օդանավակայաններում։
Ավիացիոն ոլորտում ներգրավված անձիք շատ ուշադիր են ԱՄՆ սանկցիաների նկատմամբ, լավատեղյակ են հետևանքներին։
Սպասենք քննության ավարտից հետո մեզ ինչ կպատուհասի»: