Ռուսաստանում կորոնավիրուսից հետո ապաքինվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը
Կորոնավիրուսային վարակից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 8 447-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 4 003 576 մարդ, մարտի 15-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալներով՝ մնացել է վարակվածների ընդհանուր թվի 91 տոկոսի մակարդակում: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 9 437-ով՝ մինչեւ 4 400 045: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,21 տոկոսից փոքր-ինչ ավելի: Ներկայումս Ռուսաստանում շարունակում է բուժումը 303 975 մարդ:
Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում Ռուսաստանում աճել է 404-ով՝ մեկ օր առաջվա 395-ի դիմաց, մինչեւ 92 494: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,1 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: