Կենտրոնական Ճապոնիայում 83.000 հավ են ոչնչացրել թռչնագրպի բռնկման պատճառով. Kyodo
Կենտրոնական Ճապոնիայի Տոտիգիի պրեֆեկտուրայի իշխանությունները շուրջ 83 հազար հավ են ոչնչացրել տեղական ֆերմայում, որտեղ թռչնագրիպ է հայտնաբերվել: Մարտի 15-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Վարակման օջախն անցած հանգստյան օրերին հայտնաբերվել է Հագա քաղաքում: Հունվարի վերջին Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից թռչնագրիպի բռնկումներ են հայտնաբերվել Ճապոնիայի 15 պրեֆեկտուրաների 36 թռչնաֆերմաների տարածքում, այդ ցուցանիշը դարձել է ամենաընդգրկունը երկրի ամբողջ պատմության ընթացքում:
Այդ պատճառով տեղական իշխանություններն արդեն ոչնչացրել են ավելի քան 6,5 միլիոն հավ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: