Էս իշխանությունը քանդում է ամեն ինչ, ընդհուպ մինչև երևույթների նկատմամբ հանրության վերաբերմունքը…Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս իշխանությունը քանդում է ամեն ինչ, ընդհուպ մինչև երևույթների նկատմամբ հանրության վերաբերմունքը…

Հիշեցնեմ, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբևէ երկրում ռազմական դրություն հայտարարված չի եղել, ինչը կատարվեց 27.09.2020թ-ին…

Մինչ այդ հանրության վերաբերմունքը ռազմական դրությանը հետևյալն էր պետության գերլարում՝ ռազմականից մինչ տնտեսություն, բոլոր ոլորտներում, սակայն այժմ տեսնելով թե ինչ է կատարվում երկրում ռազմական դրության պայմաններում, ակնհայտ է, որ հետագայում ևս հանրությունը սեփական մաշկի վրա զգացած լինելով նման ռազմական դրությունը, թքած է ունենալու թե դրա, թե դրա ժամանակ իր պարտականությունների վրա…

Վերացրեք էս ծաղրը, թողեք թող մարդկանց բնազդի մեջ մնա ռազմական դրություն երևույթը…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031