
«Երկու հրեշ մեզ հետևում են: «Բարսան» ու «Ռեալը» ցանկանում են լինել այնտեղ, որտեղ մենք ենք». Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու հետ կապված ճնշման մասին:
«Սա նորմալ է: Մրցաշրջանի մեծ մասը մենք վերևում էինք: Մնացել է ևս 11 հանդիպում:
Մարդիկ ասում էին, որ «Բարսելոնան» վատն է, բայց տեսեք, թե նրանք ինչ արեցին Փարիզում (1:1): Նրանք ունեն նոր նախագահ, և ոգևորությունն աճում է:
Մադրիդի «Ռեալը» միշտ էլ միավորներ է վաստակում իր հանդիպումներում: Մենք անելիքներ ունենք և շարունակում ենք ճանապարհը: Մեզ հետևում են երկու հրեշներ, ովքեր ցանկանում են լինել այնտեղ, որտեղ մենք ենք»,- ասել է Սիմեոնեն:
Այս պահին «Ատլետիկոն» 63 միավորով առաջինն է: «Ռեալն» ունի 57 միավոր, «Բարսելոնան» ունի 56 միավոր և իր հանդիպումը կանցկացնի այսօր։
Սիրարփի Աղաբաբյան