Բաժիններ՝

Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Յուվենտուս»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Յուվենտուս»-ն հյուրընկալվեց «Կալյարի»-ին: Թուրինյան ակումբի կազմում հեթ-տրիկի ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին գոլերի հեղինակ դարձավ համապատասխանաբար 10-րդ, 25-րդ և 32-րդ րոպեներին: «Կալյարի»-ի կազմում հեղինակության գնդակը խփեց Սինեոնեն` 61-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Յուվենտուս»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 55 միավորով 3-րդն է: Առաջատարը 65 միավորով «Միլան»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս