Ջենիֆեր Լոպեսը երեխաների հետ հուզիչ ընտանեկան տեսանյութ է հրապարակել
Հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ընտանեկան հուզիչ կադրեր է հրապարակել իր երկվորյակների՝ Մաքսի և Էմմայի ծննդյան օրվա առթիվ: Լոպեսը Instagram- ի իր էջում երեխաների հետ տեսանյութ է տեղադրել:
Տոնի առթիվ (փետրվարի 22-ին երեխաները դարձել են 13 տարեկան), աստղային մայրը նրանց նախաճաշ է բերել անկողին և շնորհավորանքներով բացիկներ հանձնել:
«Չեմ կարող հավատալ, որ արդեն 13 տարի է, ինչ երկուսիդ ձնաբքի ժամանակ գրկած տուն եմ բերել: Այդ ձնաբքի մեջ ծնվել են իմ երկու իդեալական կոկոսիկները, որոնք փոխել են իմ կյանքը և բացահայտել ինձ սիրո իրական իմաստը: Այսօր ինձ համար այնքան հուզիչ առավոտ է: Ես այնքան հպարտ եմ ձեզնով, այնքան ուրախ եմ, որ ունեմ ձեզ, և միևնույն ժամանակ, ես այնքան տխուր եմ, որ չեմ կարող կանգնեցնել ժամանակը ,– գրել է նա: