Այս Կառավարությունը բոլոր հարցերում, մեծագույն ցանկության դեպքում անգամ, ունակ չէ պահպանելու օրինականությունը. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս Կառավարությունը բոլոր հարցերում, մեծագույն ցանկության դեպքում անգամ, ունակ չէ պահպանելու օրինականությունը, ինչը նաև պարզ է դարձնում, որ նրան խանգարում է ոչ թե Սահմանադրությունը կամ օրենքները, այլ բացառապես օրինականությունը` որպես սկզբունք:

Երեկ նրան խանգարում էր ՍԴ-ն, այսօր ՄԻՊ-ը, վաղը նրան խանգարելու են իր իսկ կողմից նախաձեռնած օրենքների կամ Սահմանադրության փոփոխությունները, քանի որ ունակ չէ և չի ցանկանում կառավարել և կառավարվել օրենքներով:

Դրա համար է Կառավարության դավաճան ղեկավարն այդքան սարսափում իր ամբողջության մեջ միակ անկախ մնացած օղակից` ՄԻՊ-ից, քանի որ խորհրդարանական վերահսկողությունն արդյունավետ չէ, իսկ առանձին պետական օղակները շրջանցելու հնարավորություն միշտ էլ կարող են գտնվել, բայց պետության մեջ առանցքային դեր ունեցող և իրեն, իր Կառավարությանը և ԱԺ մեծամասնությանն ամեն րոպե ապօրինության մեջ «մերկացնելու», դրանց հակաօրինական էությունը բացահայտելու ունակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը այսպիսի Կառավարության և Ազգային ժողովի մեծամասնության տապալման կարևոր ոչ քաղաքական երաշխավորն է»:

Տեսանյութեր

Լրահոս