«Այդ անձն իր զբաղեցրած պաշտոնի հետ կապ ունի այնքան, որքան Փաշինյանը վարչապետ լինելու…»

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիտեցի Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցը: Ըստ էության Արմեն Գրիգորյանը պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնց կարող էր պատասխանել Իմ Քայլի ցանկացած պատգամավոր, ընդ որում պատասխանեց այդ խորության և այդ ոճի շրջանակներում:

Բոլոր այն հարցերը, որոնց պատասխանները ակնկալվում էին անվտանգության խնդիրներով զբաղվող պաշտոնյաից մնացին անպատասխան:

Երեսուն տարվա անկախ պետականություն ունեցող երկրի համար սա պարզապես ողբերգություն է: Այդ անձը իր զբաղեցրած պաշտոնի հետ կապ ունի այնքան, որքան Փաշինյանը վարչապետ լինելու, Միրզոյանը՝ ԱԺ նախագահ և այսպես շարունակ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031