«Այս հատկանիշները լիովին բավարար են, որ երկիրը կործանած խունտան գենետիկ անհամատեղելիություն ունենա Թաթոյանի հետ»

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արման Թաթոյանն իսկապես պարկեշտ ու բարեխիղճ պաշտոնյա է: Ընդ որում, չեմ գովելու նրա հատկապես այս օրերի աշխատանքը, համարում եմ, որ դա իր պարտականությունն է, որը ի տարբերություն այս երկրի մյուս ԲՈԼՈՐ ինստուտուտների, նա պատշաճ կատարում է: Այս հատկանիշները լիովին բավարար են, որ երկիրը կործանած խունտան գենետիկ անհամատեղելիություն ունենա նրա հետ:

Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար` ինտելեկտուալ հյուծում չի ստանա: Իսկ այ ֆինանսավորման կրճատման որոշումը ակնհայտ է իր խտրական ու հակասահմանադրական էությամբ: Ես եմ եղել ՀՀ արդարադատություն այն նախարարը, ով այս երաշխիքները զեկուցել է խորհրդարանում ու ներկայացրել դրանց անհրաժեշտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031