«Որտեղ են մեր պսեւդո իրավապաշտպանները, իրենց ՀԿ-ները… Չե՞ք հոգնել կեղծ բաներ քարոզելուց, պատվերով ձայն հանելուց». Սարկիսով

Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որտեղ են մեր պսեւդո իրավապաշտպանները, իրենց ՀԿ-ները։

Հանրապետության Պաշտպանի գրասենյակի վրա ազդեցության լծակներ ունենալու համար կառավարող կոհորտան փորձում է Պաշտպանի գրասենյակի ֆինանսական միջոցներին կպնել, նվազեցնել, Պաշտպանին այլեւս Կառավարության նիստին չհրավիրել։

Չե՞ք հոգնել կեղծ բաներ քարոզելուց, պատվերով ձայն հանելուց։ Հաջորդ իշխանության ուղիղ պարտականությունը պետք է լինի ստեղծել ուժեղ ՆԳՆ՝ ուժեղ նախարարով, քննել, զննել ՀՀ-ում գործող բոլոր ՀԿ-ները, ու ովքեր շեղվում են իրենց կանոնադրական ծիրից՝ փակել։ Ինչպես նաեւ, նրանց ղեկավարներին, ովքեր ՀՀ քաղաքացի չեն հայտարարել persona non grata՝ պահանջելով հեռանալ Հանրապետությունից։

Եթե կան իրավապաշտպանական կազմակերպությունների արձագանք տեղադրեք, խնդրում եմ։

Հ.Գ. Որակյալ, ճիշտ ու դիպուկ արձագանքած ՀԿ-ներին չի վերաբերում գրառումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031