«Թշնամու հետ կարելի, իսկ երբեմն էլ անհրաժեշտ է բանակցել, իսկ դավաճանի հետ՝ երբեք…»

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ի՞նչ՝ հաշտությո՞ւն, թե՞…

Լսելով վերջին շրջանում առանձին գործիչների հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին, հարց է առաջանում՝ էդ ո՞նց…

Համ ասում եք դավաճան, համ բանակցո՞ւմ եք…

Կամ, ի՞նչ է նշանակում համ հեռացման պահանջ ներկայացնել, համ բանակցել…
Հեռացողի հետ բանակցո՞ւմ են…

Տրամաբանական չէ…

Մի բան այն չէ…

Նախագահը հեռացող չէ, նրա հետ չեն բանակցում, իսկ հեռացող Փաշինյանի հետ պատրաստ են բանակցե՞լ…

Ինչի՞ շուրջ բանակցեն…

Թշնամու հետ կարելի, իսկ երբեմն էլ անհրաժեշտ է բանակցել, իսկ դավաճանի հետ՝ երբեք…

Դավաճանին բանակցելով չեն հեռացնում…

Դա նույնն է, թե մարդը փորձի իր մարմնի վրա առաջացած չարորակ գոյացության կամ հիվանդության հետ բանակցելով ազատվել նրանից…

Դավաճանին հեռացնում են և վերջ…

Այլ մոտեցումները մշուշոտ են թվում….»։

Տեսանյութեր

Լրահոս