Որտեղից են հայտնվել մեծ թվով նոր տպագրված թղթադրամները. Դա պայմանավորված է պատերազմո՞վ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք լսում, որ շրջանառության մեջ մեծ թվով նոր տպագրված, թարմ թղթադրամներ են հայտնվել։ Ոմանք դա պայմանավորում են 44-օրյա պատերազմով․ լուրեր են շրջանառվում, որ Արցախի բանկոմատներում մեծ քանակի գումար է մնացել կամ անհասկանալի պայմաններում անհետացել։

Մեր հարցին ի պատասխան, թե վերջին շրջանում նոր թղթադրամներ տպագրվե՞լ են արդյոք, Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը պատասխանեց․

«2018 թվականին, երբ շրջանառության մեջ մտան երրորդ սերնդի թղթադրամները, դրանից հետո տպագրություն չի եղել»։ Իսկ գուցե նոր տպագրություն չի եղել, բայց պահուստային ֆոնդի՞ց են թղթադրամներ դրվել շրջանառության մեջ։ Սակայն խոսնակը դա էլ հերքեց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031