Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք

Արցախում մարտի 12-ին իրականացված 55 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 13-ի դրությամբ Արցախում ստացիոնար բուժում է ստանում 9 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3677 քաղաքացու հետազոտություն, որից 522-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031