Բաժիններ՝

Լուրջ քայլ կատարեցինք կիսաեզրափակիչ դուրս գալու համար. Պետրոս Ավետիսյան

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի կարծիքով գավաթի խաղարկության «Ուրարտու»-ի դեմ առաջին խաղում խփած երկու գնդակները լուրջ քայլ են դեպի կիսաեզրափակիչ:

«Այս խաղում կարևորը հաղթանակն էր: Մենք կատարեցինք մարզչի առաջադրանքը` կարողացանք երկու գոլ խփել: Հանդիպումը լարված ստացվեց մեկնարկում: ԲԱյց մեզ հաջողվեց իրար հետևից երկու գնդակ խփել: Լուրջ քայլ կատարեցինք կիսաեզրափակիչ դուրս գալու համար, սակայն այսքանը բավարար չէ»,- Ավետիսյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Ուրարտու»-ն տանն ընդունեց «Նոա»-ին: Հայաստանի գործող գավաթակիրը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտու»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: Նախ խաղի 24-րդ րոպեին «Նոա»-ին առաջ մղեց թիմին նոր միացած Պետրոս Ավետիսյանն, ով ավրեպ իրացրեց 11 մետրանոց հարված, իսկ 25-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Մանգան: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս