
Պետական ջազ-նվագախումբը կներկայանա «Դու պիտի հավատաս գարնանը» խորագրով համերգով

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հանդես կգա գարնանային գեղեցիկ համերգով:
Մարտի 12-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում ունկնդիրը կվայելի գարնանային զարթոնքի, սիրո, գեղեցիկի, հույսի հույզերով տոգորված համերգային ծրագիր:
Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կներկայացվեն Դյուկ Էլինգտոնի, Քուինսի Ջոնսի, Չիկ Կորեայի, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Ամիրխանյանի, Արմեն Հյուսնունցի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Համերգի «Դու պետք է հավատաս գարնանը» խորագիրը ընդօրինակված է հռչակավոր կոմպոզիտոր Միշել Լեգրանի հայտնի երգից: Այդ երգը գրվել է 1967 թվականին Ժակ Դեմիի «Ռոշֆորի աղջիկները» ֆրանսիական ֆիլմի համար: Այս հանրահայտ մեղեդին նույնպես հնչելու է ջազ-նվագախմբի համերգին: