«Գործող պլան ունենք, կառաջնորդվենք դրանով». Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով COVID-19 համավարակի վիճակագրությունը, տեղեկացրեց, որ, ինչպես նախորդ շաբաթ էին կանխատեսել, ունենք հիվանդացության բավականին մեծ աճ։

«Երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը։ Այս պահին մեր ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված են»,- զեկուցեց Ավանեսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին կան ծավալված 9 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են COVID պացիենտներին․
«Ներկայումս մոտ 100 ազատ մահճակալ ունենք, այս օրերին ևս շարունակում ենք ծավալման աշխատանքները, հընթացս տեսնելով աճի տեմպը, բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք, և չունենանք էլի պացիենտներ, որոնք հիվանդ կլինեն, տանը կմնան և հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»։

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ մեր խնդիրը պետք է լինի՝ շարժվել այն ճանապարհով, որ լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի։ Նա հանրությանը խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրին, իսկ ինչ վերաբերում է առողջապահական հզորությունների ծավալմանը՝ ասաց․
«Մենք նախկինից արդեն ըստ էության գործող պլան ունենք և այդ պլանով կառաջնորդվենք։ Եկեք ամեն ինչ անենք, որ նախկին առավելագույն ծավալման անհրաժեշտությունն ուղղակի չլինի, և դա կախված է մեզանից»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս