 
                        Քանյե Ուեսթի խինկալիի նման սպորտային կոշիկները 1 րոպեում սպառվել են
 
                                    Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի սեփական ապրանքանիշի` Yeezy- ի կոշիկների նոր զույգը մեկ րոպեի ընթացքում սպառվել է: Այս մասին հայտնում է Page Six- ը:
Խոսքը 450 Cloud White սպորտային կոշիկների մասին, որոնք ծաղրուծանակի էին ենթարկվել խինկալիի հետ նմանության համար: Այս կոշիկը պատրաստված է բաց գորշ ցանցավոր նյութից և ամրացվում է քուղերով: Նշվում է, որ հենց կոշիկները հասանելի են դարձել Adidas-ի եւ YeezySupply.com կայքերում, ապրանքանիշի երկրպագուներն անմիջապես սկսել են պատվերներ կատարել:
Նրանց նախնական արժեքը 200 դոլար էր, բայց երկրորդական շուկայում մոդելը վերավաճառվում է ավելի քան 900 դոլարով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        