ՌԴ-ում հոկտեմբերի 3-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում 10.000-ից պակաս կորոնավիրուսով վարակված են հայտնաբերել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 9 445-ով՝ մինչեւ 4 342 474, մարտի 9-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Երկրում մեկ օրում 10 հազարից պակաս վարակվածներ են հայտնաբերել հոկտեմբերի 3-ից ի վեր առաջին անգամ, իսկ հիվանդացածների թիվը եղել է նավազագույնը հոկտեմբերի 2-ից ի վեր, երբ հայտնի էր դարձել 9 412 ախտահարվածների մասին: Հարաբերական արտահայտությամբ Ռուսաստանում վարակման դեպքերի թիվն ավելացել է 0,22 տոկոսով: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 320 488 մարդ:
Բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 9 931-ով՝ մինչեւ 3 932 177: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի 90,6 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 336-ով՝ մեկ օր առաջվա 379-ի դիմաց՝ մինչեւ 89 809: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) ավելացել է մինչեւ 2,07 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: