«Վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը». Արա Զոհրաբյան

Քիչ առաջ ստացանք նախագահի աշխատակազմի պատասխանը: Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:

Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,- գրել է նա և կցել հետևյալ լուսանկարները:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արա Զոհրաբյանը դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և խնդրել այսօր դիմել ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

«Եթե հանրապետության նախագահն այսօր չդիմեց ՍԴ և մեզ թողեց բախտի քմահաճույքին, մենք՝ նախաձեռնողներս, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը՝ ինչո՞ւ է վախենում վարչապետից, ի՞նչն էր խնդիրը, որ փոխեց իր կեցվածքը, արդյո՞ք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին»,- լրագրողների հետ զրույցում ասել էր  Զոհրաբյանը, ապա հավելել.

«Եթե նախագահի անգործությամբ պայմանավորված՝ վաղն ունեցանք ԳՇ պետի՝ պաշտոնից ազատման հրամանագիր, հենց վաղվանից կսկսենք նախագահի վախերի բացահայտման գործընթաց»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031