Բաժիններ՝

«Խոսում են նվագարանները». Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես կգա համերգով

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը մարտի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայանա «Խոսում են նվագարանները» խորագրով համերգային ծրագրով:

Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան) դիրիժոր Ալեքսան Հարությունյանի ղեկավարությամբ կներկայացնի Կոմիտասի, Գեորգի Գուրջիևի, Լևոն Թևանյանի գործերը, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններ:

Ֆոլկ-մոդեռնի գլխավոր առավելություններից է բազմազան և յուրահատուկ նվագացանկը, որում ներառված են ոչ միայն մեր սիրելի և ճանաչված ժողովրդական երգերի նորովի մշակումները, այլև բազում հեղինակային ստեղծագործություններ: Խմբի համար ստեղծագործել են Ռուբեն Ալթունյանը, Լևոն Թևանյանը, Ալեքսան Հարությունյանը, այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031