
Twitter-ի հիմնադրի առաջին հրապարակումը պատրաստ են գնել 2 մլն դոլարով

Twitter սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսիի առաջին հրապարակումը Valuables առցանց աճուրդում հասել է 2 մլն դոլարի։ Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ նման գնով թվիթը համաձայնել է ձեռք բերել չինացի գործարար և Tron կրիպտոարժույթի հիմնադիր Ջասթին Սանը։
«Պարզապես կարգավորում եմ իմ Twitter-ը»,– ասված Է Twitter-ի առաջին հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է 2006 թվականին: