«Կապիտուլյանտների դեմ պայքարը չեմ կարծում, թե պետք է իրականացվի նման մեթոդներով». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2018-ի ապրիլ-մայիսին իմ և իմ ընկերների բնակարանների մոտ «նիկոլականները» տեղադրում էին դագաղներ և սև լենտեր։
Սա անմարդկային քայլ ու դիվային պարահանդես էր։
Այսօր նման դագաղներ տեղադրվում են իշխանավորների բնակարանների մոտ։

Նման դրսևորումներին ես բացասական եմ վերաբերվում և եթե կուզեք մերժում եմ։

Կապիտուլյանտների դեմ պայքարը չեմ կարծում, թե պետք է իրականացվի նման մեթոդներով։

Վանդալիզմին վանդալիզմով չեն հաղթում։

Հ.Գ. Ինչ ցանենք, այն էլ կհնձենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031