
«Բավարիա»-ն Մյունխենում հաղթեց «Բորուսիա»-ին

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Բավարիա»-ն տանն ընդունել էր Դորտմունդի «Բորուսիա»-ին:
«Բորուսիա»-ից ընդամեն 2 րոպե պահանջվեց բացելու հաշիվը: Աչքի ընկավ Հալանդը, վերջինս 9-րդ րոպեի դարձավ դուբլի հեղինակ: «Բավարիա»-ից երկու գոլի դուբլով պատասխանեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ կեսում «Բավարիա»-ն իր ունեցած առավելությունը գոլի վերածեց 88-րդն և 90-րդ րոպեներին: Աչքի ընկավ Գորտեցկան և հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լևանդովսկին:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բավարիա»-ն առաջարն է 55 միավոր, իսկ «Բորուսիա»-ն 6-րդն է: