
Զլատան Իբրահիմովիչը նորից հանդես կգա Շվեդիայի հավաքականում

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կրկին վերադառնալ Շվեդիայի ազգային թիմ:
Հարձակվողը հրավեր է ստացել ազգային թիմից Մունդիալի առաջիկա որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար: Մարտին Շվեդիան ընտրական փուլի առաջին խաղում կմրցի Վրաստանի հետ:
39-ամյա Իբրահիմովիչը ելույթներն ազգային թիմի կազմում ավարտել էր 2016 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում մեծ արդյունավետությամբ հանդես է գալիս «Միլանում» և հասցրել է արդեն 6 խաղում դառնալ 10 գոլի հեղինակ:
Շվեդիայի ազգային ընտրանու կազմում հարձակվողն անցկացրել է 116 խաղ` դառնալով 62 գնդակի հեղինակ: Նա Շվեդիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: