«Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ

Համացանցում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Տավուշում անձանց տրվող վարորդական իրավունքի մեջ Հայաստանի փոխարեն՝ գրվում է Ադրբեջան։

Մասնավորապես՝ Պառավաքար գյուղում արդեն տվել են նման վարորդական իրավունք, ավելին՝ ռուս խաղաղապահներն ակտիվ շրջում են գյուղում։

168.am-ի հետ զրույցում Պառավաքար գյուղի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը հերքեց շրջանառվող տեղեկատվությունը։

«Նման բան գոյություն չունի, ինչպե՞ս կարող նման բան լինել, այդ ամենը կեղծ տեղեկատվություն է»,- ասաց Ռ. Մարգարյանը։

Ինչ վերաբերում է  ռուս խաղաղապահներին, Պառավաքարի գյուղապետը կրկին հերքեց՝ նշելով, որ գյուղում որևէ ռուս խաղաղապահ չկա։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031