Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանի անվտանգության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը եկել Բաղրամյան պողոտա

Դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մոտ ընդդիմության իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ, երբ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ոտքերի տակ գցած՝ հարվածում էր ակցիայի մասնակիցներից մեկին, սակայն հետո, չգիտես ինչպես, տուժողի կարգավիճակ ստացավ, իր վարքագծով փայլեց նաև Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նորանշանակ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը. վերջինս ոտքով հարվածում էր ակցիայի մասնակիցներից մեկին:

Եվ թեպետ հետագայում, ի պատասխան Factor.am հարցման, ԱԱԾ մամուլի կենտրոնից պատասխանել էին. «Ձեր կողմից տրամադրած տեսանյութում Սարգիս Հովհաննիսյանի գործողությունները կուսումնասիրվեն, և եթե հայտնաբերվեն հիմքեր, ապա ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն համապատասխան ընթացակարգեր», արարքը, բնականաբար, հետևանք չունեցավ:

Այսօր Նիկոլ Փաշինյանի անվտանգության գլխավոր պատասխանատուին 168.am-ի տեսախցիկը նկատեց Բաղրամյան պողոտայում, ուր տեղի են ունենում ընդդիմության հանրահավաքներն ու բողոքի ակցիաները:

Հավանաբար «հետախուզական» նպատակներով տարածքում գտնվող Սարգիս Հովհաննիսյանը շրջում էր, մոտենում ոստիկաններին, ողջունում նրանց, հավանաբար՝ նաև հընթացս հրահանգավորում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031