Օնիկ Գասպարյանի պայքարը ճշմարտության, հաղթանակի համար է․ Սամվել Ղուկասյան

«Մեր երկիրն այսօր ապրում է հետպատերազմյան ծանր մղձավանջ, ծանր ճգնաժամ, և այս օրերին փոխանակ համախմբվելու, սատարելու բանակին և ձեռք ձեռքի տալու, ինչ-որ այլ գործողություններ են ծավալում մեր իշխանությունները, որը անհարիր է՝ ստեղծված իրավիճակը բնութագրելու համար»,- «Ի պաշտպանություն հայոց բանակի», ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հավաքի ժամանակ ասաց պահեստազորի ավագ լեյտենանտ Սամվել Ղուկասյանը:

Նաև հավելեց. «Ես ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ճանաչում եմ 1980-ական թվականներից։ Տակավին երեխա էր, բայց նրա մեջ զգացվում էր հայրենասեր քաղաքացին։ Նա ցուցաբերում էր տոկունություն, կամք, համառություն և աշխատասիրություն։ Եվ, թե ինչ ուղի է անցել մինչև ԳՇ պետի պաշտոնը ստանձնելը՝ բոլորդ քաջատեղյակ եք։

Բայց այսօր կան ուժեր, որոնք ուզում են անվստահության մթնոլորտ ձևավորել Օնիկ Գասպարյանի և նրա ղեկավարած շտաբի շուրջ։ Նրանք այն մարդիկ ենք, որոնք զինվորական գործից այնքան են հեռու, որքան կատուն՝ փողոցային երթևեկությունից։ Այդպես չի կարելի, և ինչպես ժամանակին զորավար Անդրանիկն է ասել՝ եթե գլուխդ դնես բարձին և քնես, մի քիչ էլ ազգիդ մասին մտածիր։ Օնիկ Գասպարյանն այն հազվագյուտներից է, որ երեխա օրվանից՝ տակավին պատանի, զինվորագրվեց պաշտպանական ջոկատներին, վիրավորվեց, պայքարեց, եղավ ամենաթեժ կետերում։ Օնիկ Գասպարյանի պայքարը ճշմարտության, հաղթանակի համար է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս